Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր երկրի և իր անունից շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը կանցկացվեն Հայաստանում 2022 թվականի առաջին կեսին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94240