Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս պահին դեմ է պատվաստումների անձնագրերին, որպես ճանապարհորդության պայմաններ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ցանկանում, որ պատվաստումների անձնագրերը օգտագործվեն որպես ճանապարհորդության պայմաններ, - ընդգծել է նա: - Պատճառն այն է, որ հիմա պատվաստանյութային հավասարություն չկա։ Դա խտրականության գործիք կլինի»։
Ընդ որում, նա չի բացառել, որ ապագայում, երբ բարձրանա պատվաստանյութի ընդգրկումը, կարելի է դիտարկել այդ հնարավորությունը։
«Ուստի կազմակերպությունը տարբեր երկրներին օգնում է անձնագրերի մշակման հարցում, որպեսզի ստեղծի միատեսակ, բոլորի կողմից ճանաչվող համակարգ», - եզրափակեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94148