Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան. Արմեն Գևորգյան

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն իր Telegram-ալիքում վերլուծել է ԱՄՆ հանրապետական ինստիտուտի կողմից հանրային կարծիքի նոր հետազոտության վերջերս հրապարակված արդյունքները:


«Մի քանի հետաքրքիր հանգամանքներ, որոնց վրա կուզենայի ուշադրությունը հրավիրել.


Առաջինը այն խնդիրների առաջնահերթությունն է, որոնց լուծումը բնակչությունն ակնկալում է ներկայիս իշխանություններից:

Թոփ 5 -ը ըստ կարևորության.


Անվտանգության հարցերի լուծում
Սոցիալական պայմանների բարելավում
Բանակի հզորացում
Նոր աշխատատեղերի ստեղծում
Տնտեսական աճ


Երկրորդն այն է, թե ինչու շատերը չմասնակցեցին քվեարկությանը: Շատ հետաքրքիր պատասխաններ:


Առաջին երեքը նվազման կարգով են.


Ժամանակ չկար
Կուսակցություններից և առաջնորդներից ոչ մեկ չոգեշնչեց
Ընտրությունները չեն կարող փոխել իրավիճակը


Երրորդը բնակչության վերաբերմունքն է կորոնավիրուսի նկատմամբ: Կա խնդրի կարևորության և բարդության գիտակցում, բայց դրա լուծումների նկատմամբ համարժեք վերաբերմունք չկա:


Որոշ նախնական բացահայտումներ.


1. Երկար տարիներից հետո առաջին անգամ բնակչությունը մտահոգված է անվտանգության խնդիրներով, և տնտեսական վիճակը և սոցիալական հարցերը շարունակում են մնալ առաջնահերթ: Արդարության և արդարադատության խնդիրները՝ 9-րդ տեղում: Իսկ ի՞նչ օրակարգ են առաջարկում իշխանությունները մեզ:


2. Ներկայիս քաղաքական կուսակցություններին և գործիչներին պետք է մտահոգի այն ընտրողների մոտիվացիան, ովքեր չեն գնացել ընտրության: Եվ դրանք կեսից ավելին էին: Դատելով պատասխաններից՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան, որը սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94147