Մամուլ. Վիտալի Բալասանյանին ուղարկել էին Չարչյանին համոզելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձեւով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեեւ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, եւ դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է: Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Մենք փորձեցինք այս հարցի հետ կապված զրուցել նաեւ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին: «Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակեց փաստաբանը>:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել: ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»: ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմիկ Թեւոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլեւ ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիեւ մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ ինադ է ընկել, ազատման դիմում գրել։ Ի դեպ, նրա դիմումը դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թեւոնյանն է։ Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը՝ հատկապես որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման եւ այլ անվտանգային հարցերի հետ։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, առաջիկայում մարզում տեղի ունենալիք խոշորացման գործընթացով 4 խոշոր համայնք է ձեւավորվելու՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի եւ Արարատի։ Կուսակցության հետ կոնֆլիկտը հատկապես առաջացել է Մասիսի թեկնածուի պատճառով․ Թեւոնյանն այստեղ առաջարկել է Սայեն Հայրապետյանի` Մասիսի Սայադի թեկնածությունը, որն այժմ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն է եղել, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին նույնիսկ ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա անունը շոշափվել է աղմկահարույց պատմություններում։ 2018-ից հետո նա արագ կողմնորոշվեց եւ մտերմացավ Թեւոնյանի հետ։ Սակայն Թեւոնյանին փոխարինողների անուններ էլ են շրջանառվում՝ ի դեմս փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանի եւ ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի: Վերջինիս նաեւ որպես Արտաշատի խոշորացված համայնքի թեկնածու են դիտարկել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միեւնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենեւին պատահական չէ: ՀՀ պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ Սահակ Օհանյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, որից հետո էլ ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Դավթյանի հետ հաշտ չէ նաեւ Օհանյանի տեղակալը, որը եւս դիմում է գրել, եւ, մեր տեղեկություններով, դեռ ավելին՝ աշխատանքից ազատման դիմում է գրելու նաեւ Մուրացանի հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանը: Ասել է թե՝ ազատման դիմումների շարք է սկսվել. Արտակ Դավթյանի հետ աշխատելն անտանելի է դարձել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։ Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել եւ գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։ Հիշեցնենք․ շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»:


«Հրապարակ» թերթը գրում է.«Պատկերացնո՞ւմ եք` նախկինները համարձակվեին մոտ 3 տարի թափուր թողնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի աթոռը, մեկը մյուսի ետեւից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեին` առանց մրցույթ անելու եւ ռեկտոր ընտրելու: Կամ` 3 տարի շարունակ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում` Իջեւանում, ընտրություն չանեին, իսկ քաղաքապետի ԺՊ նշանակվեր Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը կամ քավորի եղբայրը: Ընտրություն չկազմակերպեին, քանի որ քավորի ռեյտինգը թույլ չի տալիս ընտրությունների միջոցով ընտրվել: Կամ` նախկին նախագահներից մեկը որոշեր ու ներքին կարգով լուծարեր Սահմանադրությամբ նախատեսված որեւէ մարմին, տվյալ դեպքում` Հանրային խորհուրդը, որն արդեն քանի ամիս է՝ նախագահ չունի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկին չի նշանակում: Եվ դա աներ այն պատճառով, որ ՀԽ-ում ընդդիմադիր հայացքներով մարդիկ են հավաքված, ու նրանց գործունեությունը կարող է մի փոքր բարդացնել իրենց կյանքը: Պատկերացնո՞ւմ եք` նախկինների ժամանակ քրեական կեղծ գործ հարուցվեր դատական բարձր պաշտոնյայի նկատմամբ, նրան ապօրինաբար ազատեին աշխատանքից եւ նրա տեղը նշանակեին մեկին, ով իրավունք չունի այդտեղ աշխատելու, քանի որ օրենքով նախատեսված տարիքային շեմը վաղուց է հատել: Բայց տասնյակ օրինախախտումներով այդ անձին նշանակեին համակարգի ղեկավարի ԺՊ, եւ նա ԺՊ-ի կարգավիճակում ամիսներ, տարիներ շարունակ աշխատեր` ապօրինաբար: Եվ ոչ մեկը` ո՛չ ներսում, ո՛չ դրսում, չպահանջեր օրենքով շարժվել. կա՛մ ԲԴԽ նախկին նախագահին դատել եւ օրինական կարգով ազատել պաշտոնից` Ջհանգիրյանին նշանակելով, կա՛մ վերականգնել օրինականությունն ու արդարությունը: Այս բոլոր արարքներից գեթ մեկի դեպքում նախկիններին վաղուց ազգի թշնամի էինք հռչակել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու, եւ վերեւի հարկում գործող «Բենեդիկտ» նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեեւ սրահը տեւական ժամանակ է՝ գործում է։ Ռեստորանի ադմինիստրացիան որոշել է երկուսը մեկում նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։ Միջոցառման հրավիրատոմսերն արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի։ Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք «Ֆլորենսը» պետական միջոցառումների եւ մասնավոր առիթների ամենասիրելի վայրն էր»:


«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամանակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում`  COVID-19 համավարակով պայմանավորված: Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ: Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները: Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ: Այս պայմաններում տրամաբանորեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դեպքում է ավիացիոն իշխանությունը նման կերպ վարվում: Ըստ մեզ` կամ, երբ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը եւ նպատակ է դրված ամբողջությամբ ոչնչացնել տեղի ավիացիան, կամ էլ, երբ կոռուպցիոն ռիսկ կա, եւ ունեն անձնական շահ: Վերոնշյալ հարցի պատասխանը կփորձենք ստանալ առաջիկայում՝ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից: Մասնավորապես, թե ուր կորավ ժամանակին այդքան գովազդված Ryanair-ը, որը կոմիտեն համարում էր փայլուն նախագիծ: Եվ արդյոք նույնպիսի «փայլուն նախագի՞ծ» են համարում հունհարական ավիաընկերության մուտքը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ այս բոլոր արարքները ֆիքսվում են, եւ կգա պատասխան տալու օրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլեւս նման «անձեռնմխելի» պեհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթեւեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։ Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին եւ չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները։ Աշխատակազմից ասացին, որ միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվելու ԱԺ պետհամարանիշ՝ HH 01 սերիայով։ Նրանց նաեւ ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94141

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel