Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 22,2 տոկոսով

Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-օգոստոսին (առանց չհայտարարագրված առեւտրի) կազմել է 8,678 մլրդ դոլար, ինչը 22,2 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում, ասված է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (Գրուզստատ) նախնական տվյալների մեջ:


«Արտահանումը կազմել է 2,605 մլրդ դոլար կամ 25,7 տոկոսով ավելի, իսկ ներմուծումը կազմել է 6,072 մլրդ դոլար կամ 20,7 տոկոսով ավելի։ Իսկ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 3,467 մլրդ դոլար կամ արտաքին առեւտրաշրջանառության 40 տոկոսը», – ասված է հետազոտության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94029