«Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուկյան էջից:


Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:
Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:


Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/93154