Ադրբեջանցի կատակերգու Միրզալիզադեն ցմահ անցանկալի է ճանաչվել Ռուսաստանում

Ստենդափ-կոմիկ Իդրակ Միրզալիզադեն, ով 11 օր առաջ ազատ է արձակվել վարչական կալանքը կրելուց հետո, կարտաքսվի հայրենիք՝ Բելառուս։ ՌԴ ՆԳՆ-ն անցանկալի է համարել Ռուսաստանի տարածքում նրա գտնվելը։


«Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գտնվելը ճանաչվել է հասարակական կարգին, այլոց իրավունքներին եւ օրինական շահերին սպառնացող», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ որոշումը ցմահ է:


Միրզալիզադեն 10 օրով կալանավորվել է ռուսների եւ ներքնակի մասին կատակի համար ատելություն կամ թշնամանք հարուցելու հոդվածով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/93133