ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական բաժին դիմող քաղաքացիներին հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։
«Անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասված է դեսպանության Facebook-յան գրառման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/93122