2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92970