Բելառուսի նախարարների խորհուրդը կես տարով արգելել է երկրից հացահատիկի արտահանումը, այդ թվում՝ ցորենի, ռժիի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկացորենի, պրոսի, ինչպես նաեւ ռապսայի սերմերի արտահանումը: Այս մասին ասված է ազգային իրավական կայքի հաղորդագրության մեջ։
Արգելքը կվերաբերի անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, ընդ որում՝ այն կախված չէ հացահատիկի ծագումից։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից և կտևեն կես տարի:
Այդ միջոցները չեն անդրադառնա օտարերկրյա պետություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված ապրանքներին, ինչպես նաեւ հանրապետության տարածքով անցնող միջազգային տարանցիկ փոխադրումներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92967