«Կանեփ-կակաչ-2021». հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ կանեփի զանգված

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։


Տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1619 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 550 գրամ մարիխուանա, 2700 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց եւ տրամադոլի 5 դեղահաբ: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել տարբեր տրամաչափի 99 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչ, 2 հրացան եւ 2 ատրճանակ։


Հայտնաբերվել է 7 հետախուզվող:


Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92966