ԵՊՀ-ում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին՝ առկա եղանակով

ԵՊՀ սովորողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից առկա եղանակով: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից:


Առանձին մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացները ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և համապատասխան պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց:


Անկախ ուսուցման ձևից (առկա, առցանց)՝ բոլոր դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համակարգում (ՈՒԿՀ):


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92965