Սպորտի միջազգային վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը օգոստոսի 25-ին հերթական ռեկորդ սահմանեց. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևան կայարանում նա մեկ ձեռքով տեղից շարժեց և քարշ տվեց չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով:
Ռեկորդի սահմանմանը հետևում էր հատուկ հանձնաժողովը, որը և գրանցեց արդյունքը:
2019 թվականին, նույն վայրում, Վարազդատ Հակոբյանը մեկ մատով շարժեց և քարշ տվեց 23 տոննա կշռող ծածկված բեռնատար վագոն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92958