Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք: Եվս 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով:
Փաշինյանը նշեց, որ վերջին անգամ իր կողմից թվերը հնչեցնելուց հետո ևս 4 աճյուն է նույնականացվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92940