Աճը շարունակվում է. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք և 7 մահ

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92915