Մամուլ. Ծառուկյանը չի կարողանում մարսել հետընտրական «մանթրաշը»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ընտրություններից «կտրվելուց» հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործերն աջ են գնում, նա հարթել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, վերջերս երկժամանոց հանդիպում էր ունեցել, սակայն չի կարողանում մարսել հետընտրական «մանթրաշը» եւ շարունակում է հաշվեհարդարը բոլոր նրանց հետ, որոնց համարում է պարտության մեղավոր։ Մենք տեղեկացանք, որ օրերս Ծառուկյանի որդին տհաճ զրույց է ունեցել ԲՀԿ նախկին պատգամավորներից մեկի հետ եւ «ատչոտ» պահանջել, թե ինչու է աշխատել ոչ թե ԲՀԿ-ի, այլ՝ Քոչարյանի համար։ Նշենք, որ այդ պատգամավորն ընդգրկված չէր ԲՀԿ ցուցակում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը: ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երեւանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արեւ չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է: Հիմա իշխանությունը նպատակ ունի խորհրդարանում օր ու արեւ չտալ այս անձանց, թիրախավորել նրանց, ու երեկվա ծեծկռտուքին հիմնականում նրանց վրա էին ՔՊ-ականները հարձակվում (Աննա Մկրտչյանին՝ ոչ): Այս ամենը իշխանական խմբակցությունը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում։ Ընդդիմությանը 3 փոխնախագահի պաշտոն է բաժին հասնում, տեղեկացանք, որ երկուսի հարցում արդեն կա որոշակիություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կզբաղեցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, ՊՈՒ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Աբրահամյանը ստանձնի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ լավատեղյակ է պաշտպանական եւ սահմանային խնդիրներից, սակայն «Հայաստան» դաշինքը չի համաձայնում։ Թերեւս այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Ղազինյանը, որը, ի դեպ, բանակում չի ծառայել։ Ինչպե՞ս է չծառայած Ղազինյանը պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում՝ երեկ հետաքրքրվեցինք նրանից։ «Ես չգիտեմ՝ Դուք ի՞նչ եք հասկանում ծառայություն ասելով, պետությանը ծառայում են տարբեր ձեւով, ես ծառայությունս մատուցել եմ այնպիսի ձեւով, որպեսզի բանակում հանգիստ լինի, սահմանին կրակոց չլինի, իմ ծառայությունը դրսեւորվում է նրանում, որ օրենսդիրը սահմանել է ընթացակարգ՝ գիտությունով զբաղվող մարդկանց գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով նրանց տրվել է հնարավորություն տարկետման՝ պայմանով, որ նրանք պետք է պաշտպանեն ատենախոսություն եւ ամենակարեւորը՝ հետագայում զբաղվեն գիտական գործունեությամբ, ես դրանով եմ զբաղվել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին ԱԺ նիստերի դահլիճում ներկա Նիկոլ Փաշինյանը հետեւում էր անդրդվելի տեսքով՝ թիկնապահներով շրջապատված, տեղում նստած եւ ժպիտով։ Ընդդիմադիր պատգամավորներն ասում էին, որ հատկապես երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նրա անմիջական հրահանգավորմամբ։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում ՔՊ թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը տեղից հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում, իսկ երբ պատասխան ստացավ՝ «արա»-ով չխոսես, տվար», ՔՊ-ականները կազմակերպված գրոհի անցան՝ ելան տեղներից եւ շարժվեցին Հակոբյանի ուղղությամբ։ Իսկ Ալեն Սիմոնյանը, որը բոլոր թեթեւ ընդհարումների ժամանակ անվտանգության աշխատակիցներին անմիջապես ներս էր հրավիրում, Ալեքսանյանի կողմից ոտքով հարվածելուց հետո նման հրահանգ չհնչեցրեց։ Մոտ 5 րոպե իշխող մեծամասնությունը ծեծի էր ենթարկում փոքրաթիվ ընդդիմությանը, որից հետո նոր ՊՊԾ զորքը մտավ դահլիճ։ Փաշինյանն այդ ընթացքում ինքնագոհ հետեւում էր, թե ինչպես են իր քավոր Վահե Ղալումյանը, Հայկ Սարգսյանը ծեծում Հակոբյանին, Գեղամ Մանուկյանին եւ մյուսներին։ Միջադեպից հետո հայտարարվեց ընդմիջում՝ ՔՊ խմբակցությունը գնաց խմբակցության ղեկավար Կոնջորյանի սենյակ։ Ճանապարհին օրվա հերոսները գլուխ էին գովում, թե ով որ պոզայով եւ որ ընդդիմադիր պատգամավորին է հարվածել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ եւ ասել, որ սկսեն ողջ ծավալով գործել՝ արդեն նախարար ունեն եւ լիքը անելիք։ ԱԳՆ-ում ոգեւորությամբ են ընդունել այս հրահանգը, որ վերջապես դուրս կգան կրավորական վիճակից։ Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը շարունակելու է բնակվել Պռոշյանի կառավարական ամառանոցներում։ Նա այնտեղ էր տեղափոխվել դեռեւս 2018-ին՝ որպես ԱԺ նախագահ։ Այժմ նշանակվելով արտաքին գործերի նախարար՝ նա կարող էր դուրս գալ ամառանոցից, քանզի նախկինում ԱԳ նախարարները, որպես կանոն, չեն բնակվել այստեղ։ Բայց, ըստ օրենքի, նման իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, իսկ Միրզոյանն ԱԽ անդամ է, ուստի նա կարող է այնտեղ բնակվել։ Սակայն բանն այն է, որ ոչ բոլոր ԱԽ անդամներն են բնակվում այստեղ, այլ միայն նրանք, ում հրավիրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները, հնարավոր է, մինչև տարեվերջ չավարտվեն. նրանց մահվան մեկ տարին, սեպտմբերից սկսած, լրանում է, սակայն գերեզմանաքարերը տեղադրված չեն լինի: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այսօրվա դրությամբ արդեն չորս ընտրանի ունենք՝ 7 տեսակի քարերից ընտրած, և ծնողներն արդեն իրենց ընտրությունը կատարել, ավարտել են: Մենք պլանավորում ենք ավարտել այս տարեվերջին, բայց ամեն ինչ կախված է լինելու դրսից ներկրվող քարերի բերման հետ։ Եթե չլինեն խանգարող հանգամանքներ, պլանավորում ենք ավարտը տարեվերջին, թեև կարծում եմ, որ մի քիչ կձգձգվի: Մենք ընդամենը երկու օր առաջ ենք ավարտել արդյունքների ամփոփումը, այսօր համապատասխան աշխատանքներ են տարվում կանոնակարգելու քարերի ընտրանիի հետ կապված հարցերը, որպեսզի շինարարներին իրազեկենք»: Տեղեկացնենք, որ ծնողները Եռաբլուրում սալիկապատման աշխատանքներ էին կատարել, սակայն Պաշտպանության նախարարությունը դրանք քանդել է. կան ծնողներ, որոնք հասցրել էին անգամ գերեզմանաքարեր տեղադրել, էլի կհեռացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այն ծնողները, որոնք գերեզմանաքարեր էին տեղադրել կամ կահավորել էին իրենց որդիների շիրիմները, այս օրերին հավաքում են ու տեղափոխում ընտանեկան գերեզման: Բացի այս, զոհված հերոսների ծնողների մի մասը բավարարված չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը որոշել է՝ գերեզմանաքարի վրա լինի հերոսի կիսանդրին, և ոչ թե պատկերը՝ ողջ հասակով»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92902

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel