ՀայՓոստի բոլոր փոստային բաժանմունքների կողմից օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացվելու

Տեխնիկական վերազինման նպատակով ՀայՓոստ ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացվելու: Այս մասին հայտնում են ՀայՓոստ ընկերության տարածած հաղորդագրությունից։


«Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները»,– ասված է հաղորդագրությունում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92885