Վեճ ու ծեծկռտուք Ազգային ժողովում. Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ

Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստի ժամանակ վերստին վեճ է բռնկվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև: Իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում շշեր սկսեցին նետվել ԱԺ ամբիոնի ուղղությամբ։


Պատգամավորի ուղղությամբ ջրի շիշ նետեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանն հայտարարել է, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց կառավարման ժամանակ փողի կամ հեռախոսազանգերի դիմաց մարդիկ ազատվել են բանակից, դավաճաններ են։


Պատգամավորի հայտարարությանը Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքինց հետո Ազգային ժողովում սկսվեց հրմշտոց, պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր էին նետում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և հայտարարեց 20 րոպե ընդմիջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում տեղի էր ունեցել հայհոյանքներով ուղեկցվող վեճ, հրմշտոց ու ծեծկռտուք ընդդիմադիր պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև:


Վեճը բռնկվել էր այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներն ԱԺ նախագահի կարգադրությամբ փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված հաց-հայտարարությունը վրդովվեցրել էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92837