«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Նշվում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92832