Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.


2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու:


Մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: 


ՊՆ-ն եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92784