ԱԺ ընդդիմությունը կմասնակցի Կառավարության ծրագրի քննարկմանը

Ինչպես VERELQ-ն արդեն տեղեկցրել էր, այս պահին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագիրը:


Նախքան ելույթի մեկնարկը «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Վահե Հակոբյանը, Էլինար Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, ԱՆդրանիկ Թեւանյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը լքեցին նիստերի դահլիճը։


Իսկ ահա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյնը հայտարարեց, որ իրենք կմասնակցեն նիստին, որպեսզի բացահայտեն ու հնչեցնեն այն կեղծիքը, որ առկա է Կառավարության ծրագրում:  


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92753