Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ: Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92453