Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը:


Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք: Հիմա մեր նպատակն է՝ նախ այսօրվա ընթացիկ իրավիճակը հասկանալ և մտքեր փոխանակել առաջարկներ լսել հետագա անելիքների վերաբերյալ: Նաև քննարկել պատվաստումների հետ կապված դինամիկան և դրա վերաբերյալ մեր առաջիկա անելիքները: Նախ կլսենք առողջապահության նախարարին, որից հետո նոր մտքեր կփոխանակենք»:


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ. արձանագրվել է ընդհանուր 234 814 դեպք, բուժում է ստանում 2704 անձ, առողջացել է 222 801 անձ, մահացել է 4702 անձ, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1136 անձ: Նախարարը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. այդ մասին է խոսում դեպքայնության աճը, նաև օրական թեստավորումների թվի աճը: Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի:


Պատվաստումային գործընթացի վերաբերյալ նախարարը զեկուցել է, որ աճի դինամիկա է նկատվում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 220 000-ից ավելի է, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկա օրերին նախատեսվում է նոր խմբաքանակի ստացում: Ա. Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ վարակի տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոց. այդ մասին է վկայում նաև այն, որ չնայած աշխարհում դեպքայնության աճին՝ այն երկրներում, որտեղ պատվաստվածության մակարդակը բարձր է, քովիդով պայմանավորված հոսպիտալացման ցուցանիշը ցածր մակարդակի վրա է: Նախարարը նշել է, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվում, և նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում պատվաստումների ընթացքին՝ նշելով, որ հուլիսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 53 տոկոսի: Գործընթացը շարունակվում է:


Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պահպանման, վերահսկողության ուժեղացման, պատվաստումային գործընթացի խթանման, հնարավոր սահմանափակումներին վերաբերող հարցեր: Եվս մեկ անգամ կարևորվել է հանրային լայն իրազեկման իրականացումը թե՛ վերահսկողության խստացման, թե՛ պատվաստման արդյունավետության վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարելի պահել համաճարակային իրադրությունը:


Վարչապետի դիտարկմամբ՝ վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում լարվում է, և պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ: Մասնավորապես, պետք է խստացվի փակ տարածքներում դիմակների կրման նկատմամբ վերահսկողությունը, և պատկան մարմինները պետք է ակտիվ աշխատանք իրականացնեն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի համաճարակային իրավիճակը մնա կառավարելի, և լոքդաունի գնալու անհրաժեշտություն չառաջանա, ինչպես որ ներկայում արվում է տարբեր երկրներում:


Քննարկման արդյունքներով կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92413

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel