Պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ․ առեղծվածային դեպք Երևանում

Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկեող Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Գևորգ Մարդոյանը։


Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։


Փաստի առթիվ ավագ քննիչ Վ․ Զարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92340