Հայաստանում կտրուկ աճել են մեղրի արտահանման ծավալները։ Ինչպես հաղորդվում է էկոնոմիկայի նախարարության Facebook-ի էջում, 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր՝ 2020 թվականի 19 տոննայի դիմաց:
Նշվում է, որ ավելացել է նաև արտադրողների թիվը. Հայաստանում մեղր արտադրում են արդեն 11 կազմակերպություններ:
Ներկայումս մեղրն արտահանվում է 8 երկիր՝ ԱՄՆ, Բելգիա, Կանադա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Սուրինամ և Օման։
Օպերատիվ հաշվարկներով՝ Հայաստանում կա 237 հազար փեթակ, տարեկան արտադրվում է 350-400 հազար տոննա մեղր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92333