Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք. մահացել է 9 մարդ

Հայաստանում օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 797 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:


Երեկ կատարված 6055 թեստավորումից հաստատվել է 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, 9 մահվան դեպք։


Կորոնավիրուսային ընդհանուր 233 797 դեպքից 222 183-ը առողջացած է, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92275