Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:


Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:


ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92254