Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ից:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ ասօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92248