Անկարայում սիրիացի փախստականների ջարդեր են տեղի ունեցել

Անկարայի Ալթինդաղ շրջանում հարյուրավոր թուրքեր օգոստոսի 11-ի երեկոյան հարձակվել են սիրիացի փախստականների վրա, հաղորդում է EADaily-ն:


Հարձակման պատճառը սիրիացի փախստականների կողմից օգոստոսի 10-ին 18-ամյա Էմիրհան Յալչինի սպանությունն էր։ Ջարդարարները գրոհել են սիրիացիներին պատկանող ձեռնարկություններն ու տները։


Թուրքիայի բնակչությունը նույնպես վրդովված է Աֆղանստանից մեծ թվով միգրանտների առկայությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92228