Վանաձորում քաղաքացին նռնակ է նետել «Ամստերդամ» սրճարանի ուղությամբ

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ օգոստոսի 10-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:


Ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ 51-ամյա Արմեն Քարամյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 02։20-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Մ․ Հերացի 12 հասցեում գործող «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղությամբ նռնակ է նետել, ապա դիմել փախուստի։


Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սրճարանին պատճառվել է նյութական վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92204