Երևանում առանձնակի դաժանությամբ կին է սպանվել. դանակի 10-ից ավելի հարված է հասցվել

Երեւանում այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:


Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։ Պարզվել է, որ նրան սպանել է Երեւանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։


Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում Մհեր Զ․-ն եւ հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաեւ հանցագործության գործիք՝ դանակը։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92162