Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս այսօր՝ օգոստոսի 11-ին, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից։
«Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92149