Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 391-ով եւ հասել 233 001-ի:
Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ անցկացվել է 1 409 091 թեստ (վերջին մեկ օրում՝ 6425 թեստ):
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 221 729 մարդ (վերջին մեկ օրում՝ 139)։ Բուժում են անցնում՝ 5794 հիվանդ։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից մահացել է 4664 հիվանդ (վերջին մեկ օրում՝ 6): Եվս 1129-ը մահացել է (վերջին մեկ օրում՝ 1) այլ հիվանդությունների պատճառով, սակայն նրանց մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92129