Հադրութում և Վարանդայում հայտնաբերվել են զոհված զինծառայողների աճյուններ ու մարմիններ

Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:


Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92089