«Cham Wings» ավիաընկերությունը կսկսի Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթեր իրականացնել

«Cham Wings» ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր:


Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից։


Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92054