Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92047