ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Արտաշավանի նախկին գյուղապետի դեմ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի նախկին գյուղապետի դեմ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։


Ըստ աղբյուրի՝ գյուղապետը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-ից մինչև 2021-ի հուլիսը, 2017-ին կազմակերպել է կեղծ աճուրդով 67 հեկտար հողամասի վաճառք՝ հօգուտ մասնավոր ընկերության:


Որպեսզի նվազեցված գինը ճշմարտանման տեսք ունենա, գյուղապետը վարելահողի հողակտորը ձևակերպել է որպես արոտավայր։ Դրա դիմաց նա նշված ձեռնարկությունից ստացել է 67 միլիոն դրամի կաշառք։


ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92026