Ընդդիմության 16 պատգամավորների նկատմամբ կիրառված է խափանման միջոց. Ղազինյան

Առաջին անգամ Հայաստանում ձևավորվում է խորհրդարան, որի 16 պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։


Նրա խոսքով, բացի «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներից, որոնք կալանքի տակ են գտնվում, խմբակցության 14 անդամների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:


«Նրանց թվում ես էլ եմ: Խոսքը նոյեմբերի 11-ին հանրահավաք կազմակերպելու մասին է, երբ դեռ գործում էր ռազմական դրության ռեժիմը», - նշեց Ղազինյանը: Նա ընդգծել է, որ մինչեւ ռազմական գործողությունների ավարտն ընդդիմությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել, զսպվածություն է ցուցաբերել, բայց նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակական տրամադրությունները թեժացել են եւ որոշում է կայացվել հանրահավաք կազմակերպելու մասին:


Արդյունքում՝ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։


Ղազինյանն ընդգծեց, որ խափանման միջոցը գործում է մինչ օրս: «Անցած 9 ամիսների ընթացքում քննչական գործողություններ կատարվել են միայն մեկ անգամ։ Երբ ես խնդրեցի թույլ տալ ինձ դուրս գալ երկրից՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին, ինձ մերժեցին», — հայտարարել է պատգամավորը Ղազինյանն ընդգծել է, որ առնվազն 14 ընդդիմադիր պատգամավորներ իրենց պատգամավորական լիազորությունների իրականացման ընթացքում պետք է դիմեն Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ նրանց դուրս գալ Հանրապետության սահմաններից:


«Այլ կերպ ասած՝ ՀՔԾ-ն որոշելու է կատարել մեր պարտքը, թե ոչ», - հայտարարեց նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92014