Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության չիրացված ներուժ կա. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունին՝ Ազգային տոնի կապակցությամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։


«Ձերդ Գերազանցություն,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:


Հայաստանը կիսում է Սինգապուրի հետ այն արժեքները, որոնք նպաստել են Ձեր երկրի վերելքին և միջազգային հեղինակությանը՝ արդյունավետ տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Համոզված եմ, որ Ձեր փորձառու առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի գրանցել նորանոր հաջողություններ ու առաջընթաց։


Գոհունակությամբ և բավարարվածությամբ եմ մտաբերում երկու տարի առաջ տեղի ունեցած մեր հանդիպումները Սինգապուրում և Հայաստանում: Ցավոք, մեր համատեղ ծրագրերի իրագործմանը խոչընդոտեց աշխարհին պատուհասած COVID-19-ի համավարակը, ինչպես նաև 2020 թվականի աշնանից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ և մնում է հաստատակամ իր բարեփոխումների ճանապարհին՝ գործընկեր երկրների աջակցությամբ:


Հայաստանը և Սինգապուրն ունեն բարեկամական հարաբերություններ և համագործակցության չիրացված մեծ ներուժ: Այս առումով հեռանկարային կարող են լինել կրթական, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:


Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը խորացնելու ու ընդլայնելու նպատակով իմ ջանքերը գործադրելու և փոխգործակցության ներուժն իրացնելու համար:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին բարեկեցություն և խաղաղություն», – ասվում է ուղերձում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91998

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online