Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը: Այդ մասին տեղեկանում ենք այցելության ծրագրի նախապատրաստման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից:
«2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան», - ասված է որոշման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91986