Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են սոցիալական բնույթի հարցեր

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:


«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- գրել է Մուսինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91861