Լեպյոխին. Պատերազմը Ղարաբաղում հակասում է ՌԴ շահերին

Ինչ արդյունքների էլ հանգեցնեն Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, դրանք լինելու են դրական: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

"Իմ կարծիքով, այսօր աշխարհում չկա մի առաջնորդ՝ բացառությամբ ՌԴ նախագահի, ով հավասարաչափ կցանկանար կառուցողական հարաբերություններ ունենալ ՀՀ ու Ադրբեջանի հետ, ունենար մեծ հեղինակություն երկու երկրներում, ինչպես նաև տեր կանգներ իր խոսքերին և խորամանկություններ չաներ բանակցային գործընթացում", - ասել է նա:

Ցանկացած պարագայում եռակողմ ֆորմատով քննարկումները ղարաբաղյան հակամարտության շուրջ՝ իրական դրական քայլ է: Լեպյոխինը նշել է, որ լայնամաշտաբ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում հակասում են ՌԴ-ի ազգային շահերին: Հենց դրա համար էլ Մոսկվան իր վրա ստանձնեց Մինսկի խմբի պարտականությունները, իսկ Պուտինն օգտագործել է իր ողջ ազդեցությունը հրավիրել է Ալիևին ու Սարգսյանին, որպեսզը լիցքաթափի աճող լարվածությունը, փոխանցում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, նոր պատերազմը տարածաշրջանում հնարավոր է, քանի որ Անդրկովկասից դուրս գտնվող ուժերը ցանկանում են պայթեցնել տարածաշրջանը: "Կարծում եմ, ՀՀ-ի ու Ադրբեջանի բանակցությունները խաթարելու փորձերը շարունակվելու են և ակնհայտ է, որ Անդրկովկասը կդառնա պատերազմի նոր օջախներից մեկը, եթե ԱՄՆ-ի նախագահ ընտրվի Հիլարի Քլինթոնը", - ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9186