Կարապետյանն ու Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:


ՊՆ-ից հայտնում են, որ ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91816