Թուրքմենստանում բարձր են գնահատում ՀՀ հետ հարաբերությունները. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,


Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:


Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:


Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91810