Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ըստ երկրի կառավարության մամուլի ծառայության, իր շնորհավորական ուղերձում Մերկելը նշել է, որ Փաշինյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը լուրջ մարտահրավերների, անորոշության և աննախադեպ միջոցներ պահանջող համաճարակի ժամանակ:
«Գերմանիան կմնա Հայաստանի հուսալի գործընկերը ընթացիկ բարեփոխումների ճանապարհին: Մենք նաև կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման ջանքերում»,-նշված է Մերկելի ուղերձում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91785