Ֆինանսական ռեսուրսների և գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ուղին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»:


Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:


Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է և անդրադառնալով 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների կառավարման և այդպես շարունակ»:


Վարչապետի խոսքով, այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն. «Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար:


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, որովհետև երեք տարիների ընթացքում նոր նախարարության ձևավորման ընթացքում համատեղ հսկայական աշխատանք ենք կատարել: Ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»,-նշել է Սուրեն Պապիկյանը:


Նա հաջողություն է մաղթել Գնել Սանոսյանին պատասխանատու գործում: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է, «և մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել:


«Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել»,-նշել է նա:


Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարում ունի: Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ:


Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91760

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online