ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` արևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9175