Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողականությանը. ANCA

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի` Հայաստան կատարելիք այցի նախաշեմին հանդես է եկել վերլուծական անդրադարձով, որում, մասնավորապես, դիտարկել է Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու թուրքական կողմի ժխտողական դիրքորոշմանն առնչվող հարցերը, հայտնում է tert.am-ը:

Հռոմի Պապին այցի ընթացքում կուղեկցի 30 անձ, Պապի ինքնաթիռով Հայաստան են ժամանելու նաև 70 լրագրողներ, ևս 600 լրագրող հավատարմագրվել է՝ այցը լուսաբանելու համար: Երևան ժամանելուց անմիջապես հետո Ֆրանցիսկոս առաջինն ուղևորվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան դիմավորելու են բազմահազար ուխտավորներ Հայաստանից և արտերկրից: Շաբաթ առավոտյան Հռոմի Պապը Գարեգին երկրորդի հետ այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանց դիմավորելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հռոմի պապի եռօրյա այցի կուլմինացիոն պահը լիելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ այցը, որտեղ հնչեցրած նրա աղոթքները լսելի կլինեն ամբողջ աշխարհում: Հռոմի պապի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ի հակադրություն Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, բարոյական հզոր քայլ կլինի: Փաստացի Ֆրանցիսկոս պապն ամբողջ աշխարհի առաջ ամենասրբազան վայրում բացեիբաց մարտահրավեր կնետի իր գործած սարսափելի հանցանքը պատմության էջերից ջնջելու փորձեր անող Թուրքիային»,-գրել է Արամ Համբարյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ պոնտիֆիկոսի այցը կստիպի ԱՄՆ-ի իշխանություններին վերջ տալ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Asbarez-ը հիշեցնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի պապը «ցեղասպանություն» է որակել 1915թ. տեղի ունեցած դեպքերն ու Վատիկանում պատարագ մատուցել` ի հիշատակ բոլոր նահատակների:

«Նախորդ դարում մարդկությունն անցել է 3 զանգվածային ու աննախադեպ ողբերգությունների միջով: Դրանցից առաջինը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, տեղի է ունեցել հայ ժողովրդի` աշխարհում առաջին քրիստոնյա ազգի հետ: Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, հակառակ դեպքում` մենք թույլ կտանք, որպեսզի չարիքն անընդհատ բացի հին վերքերը: Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արնահոսող վերքը չվիրակապելուն»,-պատարագից առաջ ասել է Պապը:

Հայաստան կատարելիք այցից առաջ Հռոմի պապը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորածես ասվում է. "Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Այս բառերը առօրյա կյանքում հարկավոր է կանոն ընդունել: Միշտ հիշել, բոլորիս պահպանում ու պաշտպանում են երկնքից՝ Աստվածայինը միշտ մեզ հետ է մեր սրտերում":


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9174

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online