Սեֆիլյանը կալանավորվեց. քաղաքական հալածա՞նք, թե՞ քրեական հանցանք

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը շուրջ 5 ժամ տևած քննությունից հետո բավարարեց քննչական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկնաբանելով դատարանի որոշումը, Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց՝ որպես կալանավորման հիմնավորում քննիչը նշել է, որ ազատության մեջ մնալով՝ Սեֆիլյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին, սակայն որևէ ապացույց չէր բերել, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: «Նման պարագաներում դատարանը հարց է ուղղում քննիչին, ասում է՝ ո՞րն է այն նյութը, որով Դուք հիմնավորում եք, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը: Քննիչը որևէ բան չէր նշել: Հետևաբար այս պայմաններում դատարանը չէր կարող խափանման միջոց ընտրել», - հայտարարեց Տիգրան Հայրապետյանը՝ շարունակելով․ - «Ուղղակի ի զորու չէր դատարանը արդար դատական ակտ կայացնելու»:

Նրա խոսքով, Ժիրայր Սեֆիլյանը ճանաչված քաղաքական գործիչ է, և նրան կալանավորելու համար բավականին խիստ ու ծանրակշիռ փաստարկներ պիտի լինեին, մինչդեռ այս դեպքում «անգամ սովորական չափանիշը չէր բավարարվել»։ «Նման որոշումները ավելի շատ քաղաքական որոշումներ են», - ասաց Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանական կողմը նաև առաջարկել էր 10 միլիոն դրամի և երկու բնակարանի չափով գրավի դիմաց ազատել Սեֆիլյանին, սակայն դա ևս մերժվել էր: Փաստաբան Հայրապետյանը նաև պատմեց, որ Սեֆիլյանը քննության ամբողջ ընթացքում լուռ է մնացել՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական հալածանք: «Սեֆիլյանը որևիցե ձևով չէր մասնակցում [դատավարությանը]: Նա հայտարարել է, որ այս ամենը բեմադրություն է, և չի ուզում դեր վերցնել այս բեմադրությունում: Հարցեր չէր տալիս, հարցերի չէր պատասխանում»:

Կալանավորման որոշումից ժամեր առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք:

Սեֆիլյանի կինը, մեկնաբանելով անկախ Հայաստանում իր ամուսնու արդեն երրորդ կալանավորումը, կարծիք հայտնեց, որ այս անգամ ազատամարտիկին անազատության մեջ ավելի երկար կպահեն:

«Էս 26 տարիների ընթացքում մենք ունեցել ենք երեք նախագահներ: Առաջինի ժամանակ էլ ենք հալածվել որպես դաշնակցական, երկրորդի ժամանակ հալածվել ենք որպես ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպող, երրորդի ժամանակ էլ չգիտեմ որպես ինչ, քաղաքական մեր հայացքների համար: Մենք եկել էինք Հայաստան՝ իմանալով, որ Արցախում թուրքերը հայերին նեղում են, հասնելու մեր ժողովրդին: Դժբախտաբար այնպիսի կացություն ստեղծվեց, որ մենք դարձանք հալածյալ մեր հայրենիքում: Եթե մենք ուզում ենք մեր Սփյուռքը բերենք և Սփյուռքի հայրենասեր հայերը գան և հաստատվեն Հայաստանում, սա մեծ հարված է իրենց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նանոր Սեֆիլյանը:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, ձերբակալվել է հունիսի 20-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9172

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel