Նոր ավտոբուսները Չինաստանից Երևան կհասնեն հոկտեմբերին

Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Այս մասին հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

"Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին",- գրել է քաղաքապետը:
 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91527